COTSbot ռոբոտը Մեծ Արգելախութը պահպանելու ու պաշտպանելու  է Փշե պսակ (Acanthaster planci)  տեսակի ծովային աստղերից, հայտնում է Gazeta –ն ՝վկայակոչելով CNET-ը :

Փշե պսակ ծովային աստղը գիտնականների կողմից ճանաչվել է ստորջրյա խութերի գլխավոր թշնամին ու քայքայիչը, դրա համար էլ COTSbot ռոբոտը ինքնավար հերթապահություն է անցկացնելու  եւ որոնելու է ծովաստղերին: Այն նաեւ կարող է վնասակարներին անել մահացու ներարկում, որից հետո 24 ժամվա ըթնացքում զոհը 100 տոկոս հավանականությամբ մահանում է:

Մեծ Արգելախութի հերթապահությունը ՝ ռոբոտի օգնությամբ,  ծրագրում են սկսել դեկտեմբերի սկզբին: