Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վատ է զգացել։ Ըստ թուրքական լրատվամիջոցների, նոպայի պահին Էրդողանը գտնվել է ուղղաթիռում։ Նա Սամսունից Օրդու էր թռչում, որպեսզի սեպտեմբերի 12-ի հանրաքվեի կապակցությամբ ելույթ ունենար ժողովրդի առջեւ։
Այն բանից հետո, երբ ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել, Էրդողանը մտել է մոտակա տուն եւ տանտերերին խնդրել է մի փոքր հանգստանալ։ Այգում հանգստանալու ժամանակ նա զրուցել է տանտերերի հետ։ Նշվում է, որ Էրդողանին ուղեկցում էին նրա դուստրը եւ մի շարք նախարարներ։




























