Օգոստոսի 23-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունաստանի ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսված են գեներալ-լեյտենանտ Ֆ. Ֆրանգուլիսի հանդիպումները ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովի հետ:

Օգոստոսի 24-ին` ժամը 12.30-ին, Ֆ. Ֆրանգուլիսի գլխավորած պատվիրակության անդամները կայցելեն «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Եղեռնի զոհերի հիշատակին:

Պսակադրման արարողությունից հետո նախատեսված է գեներալ-լեյտենանտ Ֆրանգոս Ֆրանգուլիսի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: