Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու տարբեր հատվածներում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 90 դեպք, որի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 900 փամփուշտ:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գնդակոծության առավել հաճախակի դեպքեր են արձանագրվել «ПК» տիպի գնդացիրներից: Միայն օգոտոսի 16-ի գիշերը եւ օրվա ընթացքում Մարտունու պաշտպանական ուղղությամբ տեղաբաշխված ղարաբաղյան դիրքերի վրա ադրբեջանական բանակի առաջապահ ուժերի կողմից արձակվել է շուրջ 100 գնդացրային կրակոց:
Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:



























