Օգոստոսի 22-ին, ժամը 02.18-ին շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գայի պողոտայի 4/32 հասցեում հայտնաբերվել է կախված քաղաքացու դի եւ այն իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարներն իջեցրել են 51-ամյա Ս. Բեգջանյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:




























