Երեւանում DigiTec 11-րդ միջազգային ՏՏ ցուցահանդեսին ակնկալվում է Huawei եւ Ericsson ընկերությունների մասնակցությունը։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կմասնակցի 130 ընկերություն, իսկ սպասվող այցելուների թիվը կգերազանցի 40 հազարը։
«Հրավիրված են ընկերություններ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Իրանից եւ այլ երկրներից։
Իհարկե կլինեն մեծ թվով հայկական ընկերություններ, եւ արտասահմանցի հայ ձեռներեցներ։ Մենք կփորձենք ցուցահանդեսը կազմակերպել հնարավորինս բարձր մակարդակի վրա, որպեսզի բոլորի համար սովորական դառնա այն միտքը, որ եթե դու հայ ես, եթե տեխնոլոգիաներով ես զբաղվում, ուրեմն դու DigiTec-ում ես»,- հայտարարել է Վարդանյանը։
Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը այս տարի կլինի Ucom-ը։




























