Instagram-ում 30 վայրկյան տեւողությամբ գովազդային հոլովակներ տեղադրելու հնարավորություն է առաջացել։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Verge պարբերականը։
Սեպտեմբերի վերջին գովազդային տեսանյութի տեւողությունը կդառնա 30 վայրկյան, ներկայիս 15-ի փոխարեն։ Իրենց ապրանքները գովազդելու հնարավորություն կունենան փոքր բիզնեսի ներկայացուցիչները, իսկ Instagram-ում գովազդային հոլովակ կարող են տեղադրել Իտալիայի, Իսպանիայի, Հարավային Կորեայի, Մեքսիկայի եւ մի շարք այլ երկրների օգտատերերը։





























