Հայկական շախմատային ռոբոտը կմրցի Հայաստանի առաջատար գրոսմայստերների հետ։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։

«Ռոբոտի համար ալգորիթմը մշակել են հայ մասնագետները։ Իր ուժով նա գտնվում է աշխարհի լավագույն շախմատիստների առաջատար եռյակի մակարդակի վրա։ Մեր առաջատար շախմատիստները սիրով համաձայնել են խաղալ նրա հետ ցուցահանդեսի ժամանակ»,- հայտարարեց Վարդանյանը։

Նշենք, որ ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 2-4-ը «Երեւան էքսպո» կենտրոնում։