Հայաստանի ՏՏ ոլորտում աճը միեւնույնն է շարունակվում է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտարարեց ՀՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) նախագահ Կարեն Վարդանյանը։
Անգամ չնայած բարդ տնտեսական իրավիճակին՝ 2014թ. ՏՏ ոլորտը Հայաստանում 25.2 տոկոսով աճ է գրանցել։
«Բարդ ժամանակներում բիզնեսը փորձում է կրճատել ծախսերը։ Իսկ նոր տեխնոլոգիաներ կիրառելը հենց դրան է ծառայում։ Այստեղից էլ տանը եւ արտասահմանում մեր ծրագրավորողների պահանջարկը»,- նշեց Վարդանյանը։





























