Պեկինում ընթանում է երկրի օրենսդիր մարմնի նստաշրջանը: Քննարկման ենթակա հարցերի թվում է նաեւ Չինաստանի քրեական օրենսդրության մեջ փոփոխությունների ընդունումը, որը ներառում է մահապատիժ նախատեսող հանցագործությունների կրճատում: Ինչպես նշում է «Սինհուա» գործակալությունը, այդ նախաձեռնությունը պայմանավորված է մարդու իրավունքների պաշտպանությամբ: 

Ներկայումս գործող քրեական օրենսգիրքն ընդունվել է 1997թ., որում հետագայում 7 փոփոխություն է արվել: Այնտեղ 68 հանցագործություն է նշված, որոնց համար մահապատիժ է նախատեսվում: Նոր փոփոխություններով առաջարկվում է այդ թիվը կրճատել 13-ով: Այսօր ՉԺՀ-ում մահապատժի են ենթարկում խոշոր չափերի կաշառակերության, պետական միջոցները վատնելու, եւ նման այլ հացագործությունների համար: Առաջարկվում է նաեւ որպես հանցագործություն համարել անսթափ վիճակում մեքենա վարելը:

2008թ. ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել 1 700 մարդ: