Օգոստոսի 22-ին, ժամը 12.25-ին տեղեկություն է ստացվել, որ ավտոպատահար է տեղի ունեցել Աշոցք-Գյումրի ավտոմայրուղու 13-րդ կմ-ում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներոմ «Մեսեդես» մակնիշի 19 ՏՏ 689 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել, ինչի հետեւանքով մեքենայի վարորդը' Մանթաշ գյուղի բնակիչ, 52-ամյա Գեւորգ Ավագյանը տեղում մահացել է:

Փրկարարների ու ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդի դին մեքենայից դուրս է բերվել ու հանձնվել շտապօգնության բրիգադին: