Իրանում հնագետների խումբը Լապույի բլրի վրա անցկացրած պեղումների ընթացքում 5.800 տարեկան մարդկային ոսկորներ են հայտնաբերել: Մասնագետների կարծիքով, հողին հանձնված քաղաքացին կարող է պարսիկ լինել:
Կմախքը բավական լավ է պահպանված, այդ պատճառով գիտնականները հնարավորություն ունեն մանրամասն ուսումնասիրել այն եւ գնահատել նախաքրիստոնեական մարդու կենսակերպը:
Գերեզմանի հարեւանությամբ տեղակայված է Պերսեպոլիս քաղաքը: Այն Աքեմենյանների կայսրության հնագույն մայրաքաղաքն է եւ թարգմանաբար նշանակում է «պարսիկների քաղաք»: Մասնագետները ենթադրում են, որ մահացածը տղամարդը 30-35 տարեկան է:
Ըստ Informing-ի, հարեւանությամբ գտնվող բնակավայրը գոյություն է ունեցել մ.թ.ա. 3700-3300 թվականներին:
Նշենք, որ Իրանում հնագետներն ակտիվ աշխատանքներ են տանում Լապույի բլրի վրա, որը գտնվում է Շիրազ քաղաքից 20 կմ հեռավորությամբ:





























