Սան Ֆրանցիսկոյում կայացած շնորհանդեսի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է իր Watch ժամացույցը՝ Gold եւ Rose Gold երանգներով:
Ընկերությունը հայտարարել է նաեւ ժամացույցի հետ համատեղելի հավելվածների թվի մասին. App Store-ում սեպտեմբերի 9-ին 10 հազար հավելված է հրապարակվել:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են նաեւ նոր հավելվածներ, մասնավորապե՝ Facebook Messenger հաճախորդը, որը խոստանում է շփումն ավելի դյուրին դարձնել, իսկ աքսեսուարներից՝ տղամարդկանց եւ կանանց համար նախատեսված կաշվե գոտի, որոնք մշակվել են Hermes ընկերության հետ համատեղ:
Նորույթն ու ներկայացված աքսեսուարները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 16-ից:





























