Իրանցի նկարչուհի -ծաղրանկարչուհի Աթենա Ֆարգադանին կարող է պատժվել իր դատապաշտպանի ձեռքը սեղմելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով The Independent -ը: Վերահսկիչ մարմիններն այս շարժումը գնահատել են որպես անպարկեշտություն եւ պղծություն:
Ըստ Amnesty International կազմակերպության տվյալների ՝ 29-ամյա Ֆարգադանին արդեն բանտում էր գտնվում, որտեղ իր պատիժն էր կրում իրանցի չինովնիկների ծաղրանկարների համար, ում նա պատկերել էր մի երգիծական մուլտֆիլմի այծերի ու գառների տեսքով: Այդ մուլտֆիլմը նկարահանվել էր որպես բողոքի նշան Իրանի կառավարության ծրագրերին ՝ արգելել կամավոր ստերիլիզացումը եւ սահմանափակել հակաբեղմնավորիչների հասանելիությունը: Դրա համար այս տարվա սկզբին Ֆարգադանին դատապարտցել էր 12 տարվա եւ ինը ամսվա ազատազրկման:
Իսկ հիմա նկարչուհուն սպառնում է նոր դատավարություն:





























