Աթենքում բանկ թալանող զինված հանցագործը պատանդ է վերցրել 8 մարդու: Այս մասին օգոստոսի 23-ին հայտարարել են հունական լրատվամիջոցները։

Հեռուստաընկերությունների տվյալներով, կողոպտիչը սկզբում պատանդ է վերցրել 14 մարդու, սակայն նրանցից մի քանիսին բաց է թողել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։