Apple ընկերության բաժնետոմսերի գինը 1.9 տոկոսով նվազել է սեպտեմբերի 9-ին նոր արտադրանքների ցուցադրությունից հետո։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Ներկայումս Apple-ի բաժնետոմսերը վաճառվում են 105.15 դոլարի սահմաններում։ Փորձագետների խոսքով՝ անկումը պայմանավորված է նախքան ցուցադրությունը ունեցած չափազանց մեծ ակնկալիքներով։ Չնայած նրան, որ ընկերությունը ներկայացրել է մեծ քանակությամբ նոր գործառույթներ եւ արտադրանքներ, դա չի տպավորել ներդրողներին։

Նորարությունների թվում էին թարմացված Apple TV-ն, նոր iPhone 6S-ը եւ iPad Pro-ն։