Երեւանի քաղաքապետարանը ցանկանում է քաղաքի կենտրոնական հատվածի օպտիկական մալուխները տեղափոխել դիտահորեր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Fibernet Communications ընկերության տնօրեն Նաիրի Շեկոյանը: Առայժմ քաղաքապետարանը կբավարարվի քաղաքի կենտրոնի 30 փողոցներով:

Նախագիծն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով՝ Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ: Այդ առումով տեխնիկական խնդիր չկա, առաջիկայում քաղաքապետարանը նախագծող ընկերությունների միջազգային մրցույթ կհայտարարի:

«Օրերս ինձ եւ ոլորտի գործընկերներիս քաղաքապետարան էին հրավիրել՝ գաղափարին ծանոթացնելու համար»,- հայտարարեց Շեկոյանը: