Պետությունը պետք է Հայաստանում օպտիկամանրաթելային ինտերնետի զարգացման քարտեզ կազմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի միջազգային ինտերնետ-ալիքների երեք օպերատորներից մեկի՝ Fibernet Communications ընկերության տնօրեն Նաիրի Շեկոյանը:
Ցանկացած օպերատոր, որն իր ենթակառուցվածքներն է ստեղծում, անխուսափելիորեն կրկնում է ուրիշի կառուցածը, իսկ դա նշանակում է, որ անարդյունավետ է ծախսում միջոցները: Ազգային ցանցի զարգացման նախագիծը, թեկուզ էսքիզի մակարդակով, օպերատորների համար կողմնորոշիչ դեր կունենար:
«Եվ երբ ես, որպես օպերատոր, կտեսնեմ, թե որտեղ կարելի է կառուցել եւ հասանելիություն բացել այլ օպերատորների համար: Իսկ այնտեղ, որտեղ ես ալիքներ չունեմ, ինձ հասանելիություն կտրամադրեն նրանք»,- պարզաբանեցե Շեկոյանը:
Նշենք, որ դեռեւս 2010 թվականին Էկոնոմիկայի նախարարությունում այդպիսի նախագիծ արդեն քննարկվել է: Ամեն դեպքում, ըստ Շեկոյանի, կապի արագությունը, որն այն ժամանակ վերջնական օգտատերերի համար առաջարկվում էր 100 մեգաբիթ/վայրկյան արագությամբ, բարձր է նույնիսկ ներկա չափանիշներով:
Նշենք, որ ավելի վաղ՝ 2008-2009 թվականներին, պիրինգի հարցերն օպերատորների շրջանում լուրջ տարաձայնություններ ծնեցին:
Շեկոյանի խոսքով, հանրապետությունում գործող նորմերի համաձայն, մինչեւ 10 մԲիթ/վ պիրինգը պետք է անվճար լինի:
Բայց արդյո՞ք օպերատորը, որը ծախսեր է կատարել ցանցի կառուցման եւ դրա մատակարարման համար, կհամաձայնի անվճար այն տրամադրել ավելի փոքր օգտատիրոջը, որը ոչինչ չի ծախսել: Շեկոյանի խոսքով, այս դեպքում հարկավոր է բաժանել ցանցի հասանելիությունը եւ ենթակաառուցվածքների համար արված ծախսերը:
«Այս ծախսերը կարելի է շուկայական հիմքով ներառել սակագնում, որպեսզի հաճախորդը կարողանա ընտրել այն օպերատորին, որն ավելի էժան կառաջարկի»,- ամփոփեց Շեկոյանը:





























