ԱՄՆ Սենատում Դեմոկրատական կուսակցությունը արգելափակել է Իրանի միջուկային գործարքի դեմ ներկայացրած բանաձեւը։ Դա ԱՄՆ կոնգրեսին թույլ չի տա միջամտել ձեռք բերած համաձայնությանը, հայտնում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Հանրապետական կուսակցության շարքերում համաձայնագրի հակառակորդները բանաձեւը դրել էին քվեարկության, սակայն չէին կարողացել անհրաժեշտ ձայներ հավաքել։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ վետո կդնի Իրանի հետ ձեռք բերած համաձայնության դեմ ցանկացած բանաձեւի վրա։
Հիշեցնենք, որ Իրանի եւ վեցնյակի միջեւ միջուկային ծրագրի համատեղ պլանը համաձայնեցվել էր հուլիսի 14-ին Վիեննայում։





























