Գերմանացի դիզայներ Ֆիլիպ Շմիդթը ստեղծել է Camera Restricta ֆոտոապարատի կոնցեպտը, որը լուսանկարչին ստիպում է օրիգինալ նկարներ անել։ Նախագծի մանրամասն նկարագրությունը գերմանացնին տեղադրել է իր վեբ կայքում, գրում է Gazeta-ն։

Սարքը սմարթֆոնի եւ ATTiny85 հսկիչ սարքի համակցություն է, որն ունի GPS եւ օպտիկական սենսոր։

Եթե սարքը կարծում է, որ լուսանկարիչը նույն վայրում չափից դուրս լուսանկարներ է արել, թույլ չի տալիս նորից լուսանկարել։ Բացի այդ, խցիկն արգելում է նկարահանումներն այն վայրերում, որտեղ դա օրենքով չի թույլատրվում։