Ցանցում Orange Armenia-ի զարգացման դժվարություններն անխուսափելի էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Հայաստանի ինտերնետ հանրություն» կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Սաղիյանը:
Նրա խոսքով, 4G/LTE կապ, որին ներկայում ձգտում են անցնել բոլոր օպերատորները, ավելի հեշտությամբ կարելի է ապահովել օպտիկական մալուխների, որտեղ թողունակությունն անսահման է՝ ի տարբերություն ռադիոհաճախականության:
Իսկ բջջային կապի հաճախականության միջակայքը սահմանափակ է: Եվ այդ սահմանափակումը շրջանցելու համար հարկավոր է միմյանցից 200-300 մետր հեռավորությամբ կայաններ տեղադրել, որոնք կենտրոնի հետ պետք է օպտիկայով կապել:
Այդ պատճառով, եթե GPRS/EDGE տեխնոլոգիան կարելի է ապահովել ռադիոռելեի կապով, ապա որակյալ 3G-ի, իսկ հիմա՝ նաեւ 4G-ի համար որակյալ օպտիկական ցանց է հարկավոր: Իսկ Orange-ը, ըստ Սաղիյանի, դա չարեց:
«Տեսեք քաղաքի կենտրոնում տանիքներին նրա բազային կայանները: Աշտարակների վրա տասնյակ ալեհավաքներ են: Բայց նույնիսկ այդ քանակությամբ դրանք այնպիսի թողունակություն չեն ապահովում, որն անհրաժեշտ է 4G-ի համար»,- պարզաբանեց նա:
Հաշվի առնելով, որ Orange Armenia-ն (երբ Ucom-ն այն ձեռք բերեց) արդեն սեփական օպտիկական ցանցն ուներ, իսկ «Բիլայն»-ն այն վաղուց ուներ, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը պետք է մտածի, թե ինչպես է դիմանալու մրցակցությանը:
Ըստ Սաղիյանի, երկու տարբերակ է մնում. կա՛մ ծախսեր կատարել սեփական ցանցի համար, կա՛մ միավորվել գործող օպերատորի հետ, որը վաղուց արդեն կառուցել է այն:





























