Վրաստանը նպաստում է ԱՄՆ՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման երկարաժամկետ նախագծին: Նման կարծիք է հայտնել Սեւծովյան-կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտոթյությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ ՌԴ նախագահ Մեդվեդեւի այցի արդյունքների ամփոփոման վերաբերյալ հեռուստակամուրջի ընթացքում:
Նրա խոսքով, Վրաստանն ամեն կերպ աջակցում է իր տարածքում ամերիկյան ռազմակայանների տեղակայմանը, ճանապարհների անվան տակ թռիչքուղիներ կառուցելով ԱՄՆ ռազմական օդուժի համար: «Մոսկվայի արձագանքը Թբիլիսիի նման գործողություններին պետք է լինի համարժեք: Պարզ է, որ երկու երկրների հարաբերությունները փակուղի են մտել եւ դա այնքան է շարունակվելու, քանի դեռ Վրաստանում կառավարում է Միխայիլ Սահակաշվիլին»,- ամփոփել է փորձագետը:



























