Նախկինում դատապարտված Աշոտ Անտոնեսյանի սպանության գործով Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել է Հայաստանի 24-ամյա քաղաքացի Արտեմ Մկտրչյանը: Քննչական վարչությունը նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրի:
Հիշեցնենք, որ նախկինում դատապարտված, գործարար Աշոտ Անտոնեսյանին գնդակահարել էին Լենսկոյ փողոցում, օգոստոսի 17-ին:
Պարզվել է, որ Արտեմ Մկրտչյանը Հայաստանի քաղաքացի է: Քննության տվյալներով, օգոստոսի 17-ին նա 5 կրակոց է արձակել Անտոնեսյանի պարանոցին եւ թաքնվել դեպքի վայրից: Ներկայումս նա գտնվում է կալանքի տակ:


























