Sony-ի օժանդակ կայքի էջում հայտնվել է տեղեկություն, որի համաձայն արտադրողը խորհուրդ չի տալիս իր ջրակայուն սմարթֆոնները օգտագործել ջրի տակ:

Sony սմարթֆոնների մեծամասնությունը պաշտպանված են IP68 ստանդարտով, ինչը թույլ է տալիս դրանք 30 րոպեով մտցնել ջրի մեջ՝ մինչեւ 1.5 մետր խորության վրա: Սակայն խոնավության նկատմամբ դիմացկունության ստուգման պրոցեսը կատարվում է լաբորատոր պայմաններում: Սարքը մտցնում են քաղցրահամ ջրի մեջ ՝ 1.5 մետր խորության վրա ու երեսուն րոպե հետո այն հանում այնտեղից: Այդ ամբողջ ըթնացքում սմարթֆոնը գտնվում է քնած վիճակում, հայտնում է Gazeta-ն:

Արտադրողը շեշտել է, որ չի կարող երաշխավորել սարքի աշխատունակությունը ՝ սմարթֆոնը գրպանի մեջ լողավազան ցատկելուց հետո: Բացի դրանից ջրի տակ սմարթֆոնն օգտագործել չի կարելի ՝ այդ թվում լուսանկարելու նպատակով: Սակայն զանազան գովազդային նյութերում սմարթֆոնները օգտագործվում են ջրի տակ:

Այդ փոփոխությունները օժանդակ կայքում առաջին անգամ հայտնվել էին Sony Xperia Z3+-ի վերաբերյալ: