Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ոչ միկապ չունի Ղարաբաղյան հակամարտության հետ: Հայ եւ ռուս փորձագետների մասնակցությամբ հեռուստակամուրջի ժամանակ նման հայտարարություն է արել Սեւծովյան-Կասպիական քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
«Ընդհանրապես, ի՞նչ կապ ունի Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության հետ: ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը հայտարարել է, որ չի հանդիսանում Ադրբեջանական ԽՍՀ իրավահաջորդը: Բաքուն հստակ հայտարարել է, որ ինքը 1917-1918 թվականներին ստեղծված Ադրբեջանի հանրապետության իրավահաջորդն է, որը ոչ ոքի կողմից ճանաչված չի եղել: Անհասկանալի է, թե ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը չճանաչված Ադրբեջանի հանրապետության հետ»,- ասել է փորձագետը:
Նշենք, որ 1918-20 թվականների Ադրբեջանի հանրապետությունը ճանաչվել է աշխարհի որոշ երկրների կողմից, սակայն այդ ընթացքում Ղարաբաղը չի համարվել Ադրբեջանի մաս: Այսինքն, եթե ներկա Ադրբեջանը այդ ժամանակվա Ադրբեջանի իրավահաջորդն , ապա Ղարաբաղի նկատմամբ իրավական հավակնություններ նա չի կարող ունենալ:



























