Այսօր` օգոստոսի 23-ին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում պատանդ վերցված տուրիստական ավտոբուսում մնացած բոլոր ուղեւորներն սպանվել են։ Ներսում, նախնական տվյալներով, 15 մարդ է եղել։ Մանրամասներ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ դա կատարվել է այն բանից հետո, երբ տեղական ոստիկանությունը սկսել է ավտոբուսի գրոհը, հայտնում է չինական «Սինհուա» գործակալությունը։
Բոլոր զբոսաշրջիկներից կենդանի է մնացել 10 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Զբոսաշրջիկների մեծամասնությունը ժամանել էր Հոնկոնգից։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանության նախկին աշխատակից՝ 55–ամյա Ռոլանդո Մենդոզան, Մ–16 ինքնաձիգով զինված, ներխուժել էր տուրիստական ավտոբուս և պահանջել, որ վերականգնեն իրեն իր նախկին աշխատանքում։



























