Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Իրան: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Իբրահիմ Ռահիմպուրը ՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքով, Պուտինի այցը Իրան ծրագրված է մինչեւ այս տարվա վերջ, սակայն ճշգրիտ օրը դեռ հայտնի չէ, հայտնել է իրանական Mehr գործակալությունը:

Այցի ընթացքում քննարկվելու են երկկողմանի հարաբերությունները: Փաստաթղթերը, որոնք քննարկվելու են այցի ընթացքում, հիմա մշակման փուլում են: