Մոսկվա քաղաքի պետական շինարարության հարցերով հանձնաժողովը թույլատրել է Պոկլոննայա լեռան վրա Հայ առաքելական եկեղեցու մատուռ կառուցել։ Այս մասին ասված է Մոսկվայի կառավարության կայքում։

Հաղորդվում է, որ մատուռը կկառուցվի Դորոգոմիլովոյի շրջանում՝ Պոկլոննայա լեռան հուշահամալիրի տարածքում։ Այն կառուցվելու է անհատական նախագծով։ Մատուռը կունենա 28 մ բարձրություն, իսկ ընդհանուր մակերեսը կկազմի 725 քառ/մ։

Մատուռի կառուցապատողը Նոր Նախիջեւանի եւ Հայ առաքելական եկեղեցու ռուսական թեմն է, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բացառապես ներդրողի միջոցներով։