Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլքեր Բաշբուղը այսօր՝ օգոստոսի 23-ին հրաժեշտի այց է կատարել Թուրքիայի վարչապետին։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Իլքեր Բաշբուղը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ 1 ժամանոց հանդիպում է ունեցել եւ հեռացել։  Էրդողանը ծառայության ժամկետն ավարտած, արդեն նախկին գլխավոր շտաբի պետին ուղեկցել է մինչեւ կառավարության մուտքի մոտ։
Նշենք, որ Թուրքիայի  Բարձրագույն զինվորական խորհրդի կողմից  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Ըշըք Քոշաները, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի օգոստոսի 27-ից։