ՌԴ Ուլյանովսկ քաղաքում Ուլյանովսկի նահնգապետ Սերգեյ Մորոզովի եւ Սիմբիրսկի եւ Նովոսպասկի միտրոպոլիտ Անաստասիի մասնակցությամբ տեղի է ունեցել ապագա հայ առաքելական եկեղեցու 16 սուրբ քարերի հիմնարկեքի արարողությունը։ Պլանավորվում է, որ եկեղեցու շինարարությունը ավարտին կհասցվի 2019թ. օգոստոսին։

Եկեղեցու ֆունդամենտի 16 քարերը խորհրդանշում են 12 առաքյալներին, քրիստոնեությունը Հայաստան բերած 2 քարոզիչներին եւ 2 ավետարանները։

Միտրոպոլիտը դիմել է հայկական եկեղեցու սուրբ հայրերին եւ սփյուռքի ներկայացուցիչներին, որոնք օգնում են կառուցել եկեղեցին. «Այս տաճարը հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին։ Հայերը առաջինն էին, որ 4-րդ դարում ընդունեցին քրիստոնեությունը»,- մեջբերում է նրա խոսքը «Մեդիա 73»-ը։