Իսրայելական SteamCC ընկերությունը մշակել է Ripples տպիչը , որը կարող է բարդ պատկերներ տպագրել սուրճի փրփուրի վրա: Սարքը թույլ է տալիս սուրճը զարդարել ընդամենը մի քանի վայրկյանում եւ աշխատում է հետեւյալ կերպ. սկզբում օգտագործողը պետք է սմարթֆոնի հավելվածի օգնությամբ ընտրի անհրաժեշտ պատկերը եւ այն ուղարկի տպագրության, որից հետո փրինթերը սուրճի հատիկների մզվածքի օգնությամբ 10 վայրկյանում այդ պատկերը ստանում է սուրճի փրփուրի մակերեսին , հայտնում է Kedem-ը:
Բնական սուրճի մզվածքի գործածումը թույլ է տալիս պահպանել ըմպելիքի բնական որակն ու համը: Ավելին , պաշտոնական կայքում այցելուները կարող են խմբագրել պատրաստի պատկերները ու ստեղծել իրենց սեփականը:
Տպիչը իդեալական համապատասխանում է այն սրճարանների ու ռեստորանների համար , որոնք ուզում են զարմացնել իրենց այցելուներին: Նախնական տվյալներով , այն վաճառքում կհայտնվի սեպտեմբերին, իսկ դրա արժեքը կկազմի 999 դոլար:





























