iPhone սմարթֆոնների եւ iPad պլանշետների Siri ձայնային օգնականը կարողացել է լրագրողի հարցին ավելի արագ պատասխանել, քան ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակը, գրում է Russia Today-ը։

Վիրտուալ օգնականը անակնկալ պատասխանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ստորագրումը ձգձգելու մասին լրագրողի հարցին։ «Ներողություն, ես չեմ հասկանում, դուք ինձնից ինչ եք ուզում»,- ասել է Siri-ն՝ առաջ բերելով լրագրողների ծիծաղը։