Apple iOS 9.1 օպերացիոն համակարգի նորացված տարբերակում միջնամատի նշան (Emoji) կա:
Բացի վիրավորական ժեստի նշանից, օպերացիոն համակարգի նորացված տարբերակում բուրիտոյի, միաեղջյուրի, մզկիթի եւ Վատիկանի դրոշի նշաններ կան: Սակայն նորացված Emoji ցանկը չի ներառվի iOS 9-ում, որը կթողարկվի սեպտեմբերի 16-ին:
Ըստ Lenta.ru-ի, հուլիսին զրուցակցին միջնամատ ուղարկելու հնարավորություն էին ստացել Microsoft Windows 10 օպերացիոն համակարգի օգտատերերը: Նշանը մոխրագույն է՝ ռասայական խտրականության մասին մեղադրանքներից խուսափելու համար:
Emoji-ն պատկերներ են, որոնք կարելի է օգտագործել նամակագրության մեջ: Դրանք արտահայտում են գրողի զգացողությունները:





























