Օգոստոսի 21-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 43-ամյա Ռոբերտ Ա.-ն: Նա հայտնել է, որ վնասվածքն ստացել է դանակով փայտ կտրելիս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, 39-ամյա Մարգարիտա Պ.-ն խոհանոցային դանակով հարվածել է ամուսնու` Ռոբերտ Ա.-ի որովայնին եւ պատճառել վնասվածք:

Դանակն առգրավված է: Կատարվում է նախաքննություն: