Ծաղկաձորում օգոստոսի 26-27-ին «Երեխայի առողջությունն առաջնահերթություն է» արշավի շրջանակներում, տեղի կունենա քննարկում «Հասարակական կազմակերպությունների դերը մոր եւ մանկան առողջության պահպանման գործում» թեմայով:
World Vision Armenia միջազգային բարեգործական կազմակերպությունից NEWS.am-ին հայտնել են, որ այդ արշավն ուղղված է Հայաստանում մոր եւ մանկան առողջական վիճակի բարելավմանը, հաշվի առնելով այն, որ Հայաստանում ապահովված ընտանիքներում 1000 երեխաներից մահանում են 14-ը, իսկ աղքատ ընտանիքներում` 41-ը:
Սեմինարի հիմնական նպատակն է քննարկել հասարակական կազմակերպությունների դերը մոր եւ մանկան առողջության վերաբերյալ ՄԱԿ-ի փաստաթղթերի ընդունման ու իրականացման գործում, ինչպես նաեւ ազգային մակարդակով նպաստել ՄԱԿ-ի Հազարամյակի 4-րդ եւ 5-րդ նպատակների կյանքի կոչմանը:


























