Nabucco գազատարը կառուցող կոնսորցիումը հետաձգել է նախագծին Իրանի ներգրավման եւ գազատարով իրանական գազը Եվրոպա առաքելու ծրագիրը:
Կոնսորցիումը որոշել է շարունակել գազատարի երկու հատվածների շինարարությունը Վրաստանից եւ Իրաքից մինչեւ Թուրքիա, սակայն ժամանակավորապես չեղյալ է հայտարարել իրանական հատվածի կառուցման ծրագիրը:
«Nabucco-ն այլեւս մտադիր չէ Իրանի հատված կառուցել, քանի որ կոնսորցիումը գործում է միջազգային օրենքների եւ կանոնների շրջանակներում: Մենք չենք կարող մեկնաբանել մեր հետագա գործողությունները»,- հայտարարել է կոնսորցիումի ներկայացուցիչ Քրիստիան Դոուլզալը:
Nabucco նախագիծը ենթադրում է բնական գազի տարանցում Կասպիական տարածաշրջանից դեպի եվրոպական երկրներ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Բուլղարիա, Հունգարիայի, Ռումինիայի եւ Ավստրիայի տարածքով՝ շրջանցելով Ռուսաստանը:




























