Տաջիկստանի բոլոր բջջային օպերատորները վերականգնել են ՍՄՍ հաղորդագրությունների ուղարկման գործառույթը, հայտնում է գործակալությունը:
Տվյալ գործառույթը անջատվել էր բոլոր բաժանորդների համար սեպտեմբերի 6-ին: Հենց այդ ժամանակ էր երկրի արեւելքում սկսվել ՝ պաշտպանության նախկին փոխնախարար Աբդուհալիմ Նազարզոդայի կողմնակիցների չեզոքացման հատուկ գործողությունը:
Ավելի վաղ բջջային օպերատորները ծառայության անջատումը բացատրել էին տեխնիկական խնդիրներով:





























