Ֆրանսիացի լրագրող Լինա Դելոուվրեյը հանդես է եկել որպես խայծ «Վաճառքի հանված մարմին» վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվել է ֆրանսիական հեռուստաալիքներից մեկում 2009-ին: Նա «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում պատմել է, որ ինտերնետում հայտարարություն է տվել, որ վաճառում է իր երիկամը:
Հայտարարությանն արձագանքել է Ուկրաինայի բնակիչ Սերգեյը, ով ֆրանսուհուն կապել է իսրայելցի ռուսախոս մի բժշկի հետ, բացատրելով, որ այդ մարդը միջազգային բժշկական խմբի մենեջեր է եւ մարդկային օրգանների փոխպատվաստում է կատարում, հաղորդում է Izrus.co.il-ը:
130 հազար դոլարով լրագրողուհուն խոստացել են վիրահատել: Քանի որ օրգանները կարելի է տալ միայն հարազատներին, լրագրողները կեղծել են փաստաթղթերը: Ֆրանսիացի մի հիվանդ համաձայնել է մասնակից լինել այս խաբեությանը` որպես Լինայի ամուսին: Լինային բացատրել են, որ անալիզների համատեղելիության թեստը, սովորաբար անցկացվում է Իսրայելի հիվանդանոցներում, իսկ վիրահատությունն` Ադրբեջանում, Թուրքիայում, Վրաստանում, Ուկրաինայում եւ Խորվաթիայում:
Օգոստոսի սկզբին Ուկրաինայի ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ձերբակալել է «սեւ տրանսպլանտոլոգների» խմբի 12 անդամների, որոնք մարմնի տարբեր օրգաններ, հիմնականում երիկամներ են «ձեռք բերում» իսրայելցիների եւ Արեւմտյան երկրների քաղաքացիների համար: Խմբի կազմակերպիչը Իսրայելի բնակիչ Կիրիլ Շումանն է եղել, ով նախկինում Իսրայելի հատուկջոկատային է եղել: Վիրահատությունների մեծ մասն իրականացվել է Ադրբեջանում



























