Մահափորձից հետո կոմայի մեջ գտնվող չեչենական «Վոսկոտ» գումարտակի հրամանատար Սուլիմ Յամադաեւի կենսապահովման սարքավորումները

մոտ օրերս կանջատվեն: Այս մասին հայտարարել է նրա եղբայրը` Իսան: Նրա խոսքով, Սուլիմին կթաղեն օգոստոսի 24-ին:

Ավելի վաղ Դուբայի իշխանությունները, որտեղ Յամադաեւի դեմ մահափորձ էր իրականացվել, հաստատել են, որ նա արդեն մահացած է: Այս մասին հայտարարել են նաեւ Չեչնիայի իշխանությունները: Ընդ որում, Չեչնիայի իշխանությունների տվյալներով, Յամադաեւին թաղել են դեռեւս 2009-ին: Լրատվամիջոցներն անգամ հայտնել են կոնկրետ գերեզմանատան անունը, որտեղ նա թաղված է: Դա Ալ Քոուզ գերեզմանատունն է: Հաղորդում է Lenta.ru-ն:

Իսա Յամադաեւը, սակայն, պնդում է, որ իր եղբայրը կոմայի մեջ է, սակայն դեռ կենդանի է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ նախօրեին Իսա Յամադաեւը հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի հետ հաշտվելու մասին: