Մանկական «Նոր ալիք» մրցույթում հայկական «Ռազմիկ եւ ընկերներ» խումբը կիսել է առաջին տեղը ուկրաինացի Վիկտորիա Պետրիկի հետ` 13-15 տարեկանների մեջ: Մրցույթի հաղթողների մրցանակների հանձնումն ու ամփոփիչ գալա-համերգը կայացել է օգոստոսի 22-ին «Արտեկ» ճամբարում:

Միջազգային այս մրցույթը ամենախոշորն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Այս տարի այն նվիրված էր «Արտեկ» ճամբարի 85-ամյակին:

Ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը փառատոնի հանդիսավոր բացման ժամանակ ընթերցել է ՌԴ նախագահ Մեդվեդեւի ողջույնի խոսքը: Կրուտոյի հետ ժյուրիի կազմում են նաեւ ռուս եւ ուկրաինաց երգիչներ Սերգեյ Լազարեւը, Ալսուն, Տիմատին, Իրինա Դուբցովան, Անի Լորակը, Վերա Բրեժնեւան, Դիմա Բիլանը: