Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց առաջին Համահայկական շախմատային օլիմպիադան: Թիմային պայքարում չեմպիոն դարձավ ԱՊՀ հավաքականը, որը վաստակեց 21 միավոր: Նույն արդյունքը ցույց տվեց երկրորդ տեղը զբաղեցրած Երեւանի թիմը: Երրորդ տեղը գրաված Եվրոպայի հավաքականի արդյունքն է 19 միավոր:
Անհատական պայքարում Օլիմպիադայի հաղթողներ դարձան ռուսաստանցի Պողոս Նահապետյանն եւ Ուկրաինան ներկայացնող Դիանա Հարությունովան: Հաղթողներն ու մրցանակիրներն արժանացան խոշոր դրամական պարգեւների:



























