Facebook-ը պատրաստվում է  երկհայելային՝ սֆերիկ հոլովակներ նայելու հնարավորություն տվող հավելված գործարկել, որը կկառավարվի սմարթֆոնը թեքելու միջոցով։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Wall Street Journal պարբերականը։

Ընկերության ծրագրավորողներն աշխատում են այսպես կոչված երկհայելային՝ սֆերիկ հոլովակների հասանելիություն ապահովող հավելվածի վրա։ Այդպիսի հոլովակները նկարահանում են տարբեր դիրքերում ֆիքսած խցիկների միջոցով, որոնք օբյեկտը 360 աստիճանով պահում են թիրախում։ Օգտատերը կարող է հեռախոսը թեքելով 360 աստիճանով փոխել դիտման անկյունը։

Հավելվածը կգործի iOS եւ Android պլատֆորմների համար։ Հավելվածի գործարկման ժամկետները հայտնի չեն։