Xerox ընկերությունը ներկայացրել է ինքնաոչնչացող միկրոսխեմայի նախատիպը, որը նախատեսված է բարձր գաղտնիության մակարդակի տեղեկություն պահպանելու համար, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով pcworld.com կայքը։

Չիպը ապակե հիմքի վրա է կառուցված եւ ունի ֆոտոմասնիկ, որը լազերային ճառագայթի առկայության պարագայում գործի է դնում միկրոսխեմայի ապակե հիմքի ոչնչացումը։

Չիպը մանր կտորների է բաժանվում մոտ 10 վայրկյանի ընթացքում։ Որպես ապակե հիմք՝ օգտագործվում է Gorilla Glass ապակին, որը օգտագործում են սմարթֆոնների էկրանների պաշտպանության համար։