Ինչպես հայտնի է, Արաբկիրում կայացած թաղապետի վերջին ընտրություններից հետո Արաբկիրի այլեւս նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը հայտնվել էր պարտքերի մեջ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով, վերջինս վաճառել է իր բիզնեսների մի մասը, որն, ըստ իշխանական աղբյուրների, հայտնվել է ԼՂՀ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի նախկին կնոջ՝ Սուսաննայի ձեռքում: Վերջինս՝ մեկ այլ կնոջ հետ միասին գնել է Երիցյանի բիզնեսները եւ արդեն լուրջ փոփոխություններ է կատարել այդ ոլորտում:



























