Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսրահի բացման եւ BMW նորույթների շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Հարալդ Քրյուգերը ուշագնաց է եղել։ Շնորհանդեսը չի կայացել, հայտնում է Gazeta–ն։
Ողջույնի եւ աշխարհում BMW–ի նվաճումների ու ապագա պրեմիերաների մասին մի քանի խոսքերից հետո Քրյուգերը բռնել է սրտից ու ընկել ուղիղ բեմի վրա։
Նրան անմիջապես հեռացրել են բեմից, իսկ շնորհանդեսը անորոշ ժամանակով հետաձգել ։ Նշենք, որ Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ակնկալվում է ավելի քան 200 համաշխարհային պրեմիերա։











