«Առավոտի» հետ զրույցում ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «Հարավային Կովկասում իր ազդեցությունը պիտի ունենա կա'մ Ռուսաստանը, կա'մ Թուրքիան»:
«Մեծ քաղաքականությունը իր խնդիրներն ունի, մեր իրականության մեջ մարդիկ կան, որ մտածում են՝ Ռուսաստանի մուտքը վտանգում է Հայաստանը կամ Հայաստանի շահերից չի բխում: Այդպես մտածողները չարաչար սխալվում են: Վերջին տասնամյակներում, մանավանդ ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիան եւ Ռուսաստանը պայքարում էին Հարավային Կովկասում իրենց ազդեցության ոլորտների համար: Վերջին հաշվով որեւէ մեկը պիտի այստեղ հաղթեր: Մեզ ձեռնտու է, որ հաղթեց Ռուսաստանը: Կարծում եմ՝ այդպես էլ եղավ»,- նշել է Սահակյանը:



























