ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյան այսօր մեկնարկեց միջադեպով:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 2անգամ անջատեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը: Զարուհի Փոստանջյանի խոսափողը  առաջին անգամ անջատվեց իր այն հայտարարությունից հետո, որ այսօր ԱԺ-ում պետք է քննարկվեր  ոչ թե Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, այլ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

«ԱԺ-ում ներկայացվել է մի նախագիծ, որը բացարձակապես կապ չունի մեր ազգային շահերի եւ ազգային ծրագրի հետ, դեռ ավելին այստեղ դահլիճում են գտնվում Սերժ Սարգսյանի փաստաբանները, որոնք եկել են եւ փորձ են կատարում ավելացնել, երկարաձգել Սերժ Սարգսյանի իշխանավարումը մինչդեռ այստեղ պետք է քննարկվեր ոչ թե Սերժ Սարրգսյանի իշխանավարման երկարաձգումը, այլ նրա իմպիչմենթի հարցը: Մենք պետք է այստեղ գնահատեինք նրա կատարած գործունեությունը այս տարիների ընթացքում, եւ պետք է նրան դատապարատել ազատազրկման, այլ ոչ թե բերել մի նախագիծ, որով կերկրաձգեն նրա պաշտոնավարումը: Հետեւաբար այսօր ԱԺ-ում ընթացող բոլոր քննարկումների ժամանակ ես խնդրում եմ հանրությանը որպեսզի հետեւի, թե ով ինչ է խոսում  եւ այսօրվանից լծվի այն աշխատանքին, որպեսզի մենք կարողանանք հեռացնել Սերժ Սարգսյանին պաշտոնավարումից, տեղի ունենա մեր երկրում իշխանափոխություն, նոր կարգերի հաստատում, ժամանակավոր կառավարության ընտրություն եւ նոր օրենքների ընդունում, որոնք գործելու են հանուն ժողովրդի, այլ ոչ թե հանուն Սերժ Սարգսյանի եւ նրա խմբակի»,-ասաց Զարուհի Փոստանջյանը, որի խոսքը ընդհատեց Շարմազանովը, ասելով, որ այն օրակարգի հետ կապ չունի:

Երկրորդ անգամ պատգամավորի խոսափողն անջատվեց, երբ նա Գալուստ Սահակյանին հարց տվեց, թե ինչու նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ չի եկել ԱԺ:

«Պարոն Սահակյան դուք նշեցիք, որ Սերժ Սարգսյանը ներ,կկայացուցիչներ ունի, իր փաստաբաները պետք է ներկայացնեն նապխագւծը, ուզում եմ ճշտել, թե ինչու իրեն չհաջողվեց այստեղ ներկա գտնվել, նույնիսկ դատավարության ժամանակ առանց ամբաստանյալի դատավարություն չի կարող ընթանալ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը,որի խոսքն ընդհատեց ԱԺ նախագահը՝ ասելով. «Ինչ ասեմ, խելքի աշեցեք, մեկին տվել է, մեկին չի տվել»: