Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը համոզված է, որ իր որդու դեմ հարուցված քրգործի կարճումը որեւէ կապ չունի իր՝ ԲՀԿ-ից դուրս գալու հետ:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, նախկին ԲՀԿ-ականից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր որդու դեմ հարուցված քրեական գործի կարճումը որեւէ առնչություն ունի իր քաղաքական հայացքների հետ:

«Ոչ մի կապ չունի, իմ որդին արդար էր, հանկացակազմի բացակայության հիմքով կարճեցին քրեական գործը: Կային բողոքներ, կասկածներ, կալանավորեցին որդուս, քննություն ընթացավ, պարզվեց, որ արդար ա ու գործը կարճեցին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոմա Գասպարյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով: Նա կալանավորվել էր, ապա ամիսներ անց ազատ արձակվել: