Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը համոզված է, որ փետրվարից հետո շատ բան է փոխվել:
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողները ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրրքվեցին, թե ինչու է ԲՀԿ-ն փոխել իր դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ եւ նույնիսկ քննարկումների է մասնակցում:
«Նախ եւ առաջ իշխանությունների վերարտադրության համար չեն արվում բարեփոխումները: Երկրորդ՝ փետրվարից առաջ վիճակն ուրիշ էր, մենք ունեինք նախագահի թեկնածու՝ Գագիկ Ծառուկյանը, այսօր մենք չունենք: Կարծում եմ՝ այն ժամանակ եռյակն էլ էր կողմ, որ նախագահի միասնական թեկնածուն լինի Գագիկ Ծառուկյանը»,- ասաց նա:
Աբրահամ Մանուկյանը հիշեցրեց նաեւ, որ իրենց կուսակցությունը նույնպես ժամանակին կողմ էր կառավարման խորհրդարանական համակարգին:
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը արդեն ուղարկվել է Ազգային ժողով:











