ՏՈՒ-154 ուղեւորատար ինքնաթիռը, որը կատարում էր Կրասնոդար-Նովի Ուրենգոյ չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել օդաչուների խցիկում հայտնված ծխից հետո: Ոչ ոք չի տուժել, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ հարավային տարածաշրջանային կենտրոնի մամուլի ծառայությունը:

Ծուխը հայտնվելու պահին ինքնաթիռը եղել 11 կմ բարձրության վրա: Ինքնաթիռում դեպքի պահին 171 ուղեւոր է եղել, այդ թվում 9 երեխա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Վառելիքի այրումից հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում»,- հաղորդում է մամուլի ծառայությունը:

Ուղեւորները Նովի Ուրենգոյ են մեկնել Boeing-738 ինքնաթիռով: Ծխահարման պատճառները պարզվում են: